Մի հրաշալի ճամփորդություն դեպի Արատես

Օգոստոսի 26-ին ես՝ ընկեր Գրետայի, ընկեր Արմինե Աբրահամյանի, ընկեր Դանիելի, ընկեր Անիի և ընկեր Արմինե Գոգինյանի հետ գնացել էի Արատես՝ հայրենագիտական եռօրյա ճամբար: Ես արդեն եղել էի Արատեսի դպրական կենտրոնաում 3 անգամ:Այտեղ միշտ հետաքրքիր է անցնում ժամանակը , և ես ինձ լավ եմ զգում: Այս անգամ մենք գիշերեցինք Սիրո տնակում: Ընկեր Արմինեի հետ նաև եկել էին իր երեխաները՝ Դավիթը և Աստղիկը: Ինձ շատ հետաքրքիր էր նրանց հետ շփվել:

Արատեսում մենք բերքահավաք արեցինք և թարմ մրգերից կոմպոտ պատրաստեցինք: 

Եռօրյա ճամբարի ընթացքում մենք եղանք Արփայի հովիտում, ֆոտոշարն՝ այստեղ,  Զորաց եկեղեցում, ֆոտոշարն՝ այստեղ

Քայլքով գնացինք Արատեսի վանքը, որտեղ իրականացրեցինք ուսումնական ժամերգություն: Տեսաֆիլմն` այստեղ:

Քայլքով գնացինք նաև Խաչոց ձոր: Ֆոտոշարն՝ այստեղ:

Գնացինք նաև Արատեսի վերին գյոլ, որտեղ  լողացինք: Ֆոտոշարն՝ այստեղ:

Ավագ դպրոցի ճամբարականների  հետ միասին իրականացրեցինք երգուսուցում-պարուսուցում: Սովորեցինք «Տալտալա» պարերգը: Հանդիպումն ամփոփեցինք միասնական պարով և ձմերուկի համտեսով։

Այցելեցինք նաև Մեղվապահի տուն, որտեղ ընկեր Արմինե Գոգինյանը նախ պատմեց կրթահամալիրում իրականացվող մեղրաքամի ծեսի մասին, ծանոթացրեց նոր ձեռք բերված գործիքներին:  Որից հետո ընկեր Գրետայի հետ  կատարեցինք համապատասխան չափումներ և հաշվարկներ: Եռօրյա ճամբարի ընթացքում լուծել ենք նաև մաթեմատիկական խաչբառեր, սուդոկու, մոգական քառակուսիներ, ինչպես նաև լեզվագործական առաջադրանքներ: Երեկոն ամփոփել ենք խարույկի շուրջ  օրվա տպավորությունների և նախասիրությունների շուրջ զրույցներով:

 Ետադարձ ճանապարհին այցելեցինք Հայրավանք և տեսանք գեղեցիկ Սևանը, բայց չլողացինք, քանի որ ցուրտ էր: 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *