Հ․ Թումանյան «Ոսկու կարասը»

Ես մեր ծերերիցն եմ լսել, մեր ծերերը՝ իրենց պապերից, նրանց պապերն էլ՝ իրենց մեծերից, թե մի ժամանակ մի աղքատ հողագործ է լինում, ունենում է մի օրավար հող ու մի լուծ եզը։

Ձմեռը էս աղքատ հողագործի եզները սատկում են։ Գարունքը, վարուցանքի ժամանակը որ գալիս է, եզը չի ունենում, թե վարի, հողը վարձով տալիս է իր հարևանին։

Էս հարևանը վարելու ժամանակ խոփը մի տեղ դեմ է ընկնում, դուրս է գալի մի կարաս, մեջը՝ լիքը ոսկի։ Եզները լծած թողնում է, վազում է գյուղը հողատիրոջ մոտ։

— Հե՜յ, աչքդ լո՛ւս,- ասում է,- քու հողումը մի կարաս ոսկի դուրս եկավ, արի տա՛ր։

— Չէ՛, ախպե՛ր, էդ իմը չի,- պատասխանում է հողատերը։-Հողի վարձը դու տվել ես, դու վարում ես, էն հողումն ինչ էլ դուրս գա, քունն է․ ոսկի է դուրս եկել, թող ոսկի լինի, էլի քունն է։

Սկսում են վիճել․ սա ասում է՝ քունն է, նա թե չէ՝ քունը։ Վեճը տաքանում է, իրար ծեծում են։ Գնում են թագավորի մոտ՝ գանգատ։

Թագավորը մի կարաս ոսկու անունը լսում է թե չէ՝ աչքերը չորս է բաց անում։ Ասում է․

— Ոչ քո՛ւնն է, ոչ դրա՛նը, իմ հողում կարասով ոսկի է դուրս եկել, իմն է։

Իր մարդկանցով գնում է, որ հանի, բերի։ Գնում է, կարասի բերանը բաց անել է տալի, տեսնում, ի՞նչ ոսկի, կարասը լիքը օձ․․․

Զարհուրած ու կատաղած ետ է գալի։ Հրամայում է պատժեն անգետ ռանչպարներին, որ համարձակվել են իրեն խաբել։

Չէ՜, թագավորն ապրած կենա,— գոռում են խեղճերով— մեգ ինչո՞ւ ես սպանում, լավ չես տեսել, օձ չկա էնտեղ, ոսկի՜ է, ոսկի՛․․․

Թագավորը նոր մարդիկ է ուղարկում, որ գնան, ստուգեն։ Մարդիկը գնում են, ետ գալի թե՝ ճշմարիտ, ոսկի է։

— Վա՜հ,— զարմանում է թագավորը։ Ասում է․ «Երևի լավ չտեսա, կամ տեսածս էն կարասը չէր»։

Վեր է կենում, մին էլ գնում։

Կարասը բաց է անում՝ դարձյալ մեջը լիքը օձ։

Էս ի՞նչ հրաշք է, ի՞նչ միտք ունի, չեն հասկանում։

Թագավորը հրամայում է, հավաքում է իր երկրի իմաստուններին։

— Բացատրեցե՛ք,— ասում է,— ո՛վ իմաստուններ, ի՞նչ հրաշք է սա։ Էս հողագործներն իրենց հողում կարասով ոսկի են գտել։ Ես եմ գնում՝ կարասը լիքն օձ է դառնում, սրանք են գնում՝ ոսկի։ Էս ի՞նչ կնշանակի։

— Դրա բացատրությունն էս է, թագավո՛ր, եթե չես բարկանալ,— ասում են իմաստունները։— Կարասով ոսկին աղքատ հողագործներին պարգև է ղրկած իրենց ազնվության ու արդար աշխատանքի համար։ Երբոր նրանք են գնում, իրենց արդար վարձին են գնում ու միշտ էլ ոսկի են գտնում, իսկ երբոր դու ես գնում, գնում ես ուրիշի բախտը հափշտակես, նրա համար էլ ոսկու տեղ օձ ես գտնում։

Թագավորը ցնցվում է․ խոսք չի գտնում պատասխանելու։

— Լա՛վ,— ասում է,— դե հիմի է՛ն որոշեցեք, թե էդ երկուսից ո՞րին է պատկանում գտած ոսկին։

— Իհա՛րկե հողատիրոջը,— ձայն է տալի վարող գյուղացին։

— Չէ՜, վարողի՛նն է,— մեջ է մտնում հողատերը։ Ու նորից սկսում են կռվել։

— Լա՛վ, լա՛վ, կացե՛ք,—կանգնեցնում են իմաստունները,— ի՞նչ ունեք դուք, տղա կամ աղջիկ։

Դուրս է գալի, որ մինը մի տղա ունի, մյուսը՝ մի աղջիկ։ Իմաստունները վճռում են, որ սրանք գնան իրենց աղջիկն ու տղեն իրար հետ պսակեն, էն գտած ոսկին էլ տան նրանց։ Էստեղ համաձայնում են բարի մարդիկը, ուրախանում են, ու կռիվը վերջանում է, սկսում է հարսանիքը։ Օխտն օր, օխտը գիշեր հարսանիք են անում, կարասով ոսկին էլ, որ պարգև էր ղրկած իրենց ազնվության ու արդար աշխատանքի համար, տալիս են իրենց զավակներին։

Բարին էստեղ, չարը էն ագահ թագավորի մոտ։

Առաջադրանքներ

  1. Տեքստից գտեք իրար հականիշ երկու զույգ բառեր։

Ասել-չասել

Գնալ-չգնալ

ցնցվել-քարանալ

իմաստուն-անխելք

  1. Դեղինով  նշված բառերի համար գրեք հականիշներ։

ծերերը-երիտասարդ

աղքատ-հարուստ

 լիքը-քիչ

Վեճը-հաշտություն

բերի-տանի

անգետ-խելացի

 ճշմարիտ-սուտ

իմաստուններին -հիմար

  1. Մոխրագույնով նշված բառերը բառակազմորեն վերլուծեք, դրանց արմատներով նոր բառեր կազմեք։

հողագործ – հող – ա – գործ 2 արմատ, ա – հոդակապ անհող, գործարան

հողատիրոջ – հող – ա – տիրոջ 2 արմատ, ա – հոդակապ հողգործ, տիրակալ

թագավորի – թագ – ավոր 1 արմատ, 1 վերջածանց թագավորություն

անգետ – ան – գետ ան – նախածանց, գետ – արմատ գիտություն

բացատրությունն – բացատրել – ությունն 1 արմատ, ությունն -ածանց բացատրական

ազնվության – ազնվ արմատ, ություն ածանց ազնվացեղ

  1. Ի՞նչ է սովորեցնում մեզ հեքիաթը։

Այս հեքիաթը մեզ սովորեցնում է, որ պետք է մարդկանց աշխատանքը հարգել և աչք չունենել ուրիշի ունեցվածքի վրա։

  1. Հեքիաթի ասելիքին համապատասխան մտածեք փոքր պատմություն, որն առանձին նյութով դրեք և հղումով բերեք առաջադրանքների մեջ դրեք։

Պատմությունը

  1. Բնութագրեք հեքիաթի հերոսներին։

Հողագործներ-բարի, ազնիվ։

Թագավոր-չար, ագահ, անխիղճ։

Իմաստուններ-խելացի ,բարի։

  1. Հեքիաթը բաժանեք մասերի և վերնագրեք մասերը։

Առաջին հատվածը ,որտեղ հողագործները գտնում են ոսկին, ես կանվանեմ <<Ոսկու հայտնաբերումը>>

Երկրորդ հատվածը ,որտեղ հողագործները գնացին թագավորի մոտ, ես կանվանեմ <<Ագահ թագավորը>>

Երրորդ բաժինը ,որտեղ իմաստուները որոշում կաեցրեցին ,Ես կանվանեմ <<Իմաստունների որոշումը>>

Պատմություն <> մոտիվներով

Լինում է չի լինում մի աղքատ մարդ է լինում։ Նա ազնիվ էր և բարի։ Մի օր աղքատ մարդը մի դրամապանակ է գտնում և որոշում է վերադաձնել տիրոջը։ Այդ պահին նա հանդիպում է իր հարուստ ընկերոջը, ով նրան ասում է։

-Մի՛ վերադարձրու դրապանակը, գումարը օգտագործիր քո կարիքների համար, ես քո փոխարեն այդպես կվարվեյի։

-Կներես բայց ես պետք է վերադարձնեմ դրամապանակը, որովհետև այդպես արդար է,- ասում է աղքատ մարդը։

Հարուստը ծիծաղում է և ասում․

-Դու խելք չունես, նշանակում է դու երբեք փող էլ չէս ունենա․

Աղքատը լուռ լսում է և պատասխանում․

-Ես խիղճ ունեմ, փողն ինչիս է պետք։Ես չեմ կարող վայելել ուրիշի աշխատանքը։

Հենց այդ պահին արտասվելով մի խեղճ տատիկ է հայտնվում , և աղքատը հասկանում է , որ հենց նա է կորցրել դրամապանակը։Նա գրկում է տատիկին, հանգստացնում և վերադարձնում է դարմապանակը տատիկը շնորհակալություն է հայտնում և օրհնում է աղքատ մարդուն։ Ո՞վ գիտի, թե որքն կարևոր էր այդ գումարը տատիկի համար

Ճահիճներ

  1. Ի՞նչ է ճահիճը: Ինչպե՞ս է առաջանում:

Ճահիճներ. առաջացումը: Ճահիճները կազմում են ցամաքային ջրե­րի մի մասը: Երկրի մակերևույթի որոշ տարածքներում, որտեղ տեղումնե­րից առաջացած ջրերը հոսելու հնարավորություն չունեն, կուտակվում են որևէ գոգավորությունում և, քանի որ գոլորշացումն էլ շատ թույլ է, սկսում են աճել խոնավասեր բույսեր՝ առաջացնելով ճահիճներ:

  1. Արդյոք կարո՞ղ են ճահիճներ առաջանալ չորային շրջաններում, ինչո՞ւ:

Ճահիճներ կարող են առաջանալ նաև չորային շրջաններում՝ գրուն­տային ջրերի մակարդակի բարձրացման հետևանքով: Եթե գոլորշացումը հողի մակերևույթից համեմատաբար թույլ է, բարձրացող գրունտային ջրե­րը չեն հասցնում ամբողջովին գոլորշանալ՝ առաջանում են ճահիճներ: Ուժեղ գոլորշացման դեպքում բարձրացած գրունտային ջրերն ամ­բողջովին գոլորշանում են, իսկ աղերը մնում են տեղում՝ առաջացնելով աղուտներ: Այս երևույթը լավ արտահայտված է Արարատյան դաշտում, որ­տեղ առաջացել են և ճահճուտներ, և աղուտներ:

  1. Ճահիճների չորացման ի՞նչ եղանակներ գիտեք:

Չորացումը կատարվում է տարբեր եղանակներով: Մի դեպքում փո­րում են ջրանցքներ, որոնցով հեռանում է կուտակված ջրի ավելցուկը: Հենց այս եղանակով են չորացնում Արարատյան դաշտի ճահիճները: Մյուս դեպքում ճահիճների չորացման համար դրանց տարածքում ա­ճեցնում են այնպիսի ծառեր կամ թփեր, որոնք շատ ջուր են կլանում: Այդ տարածքներր հետագայում օգտագործվում են գյուղատնտեսական նպա­տակներով:

  1. Ճահիճներն ի՞նչ դրական և բացասական նշանակություն ունեն:

Չորացված ճահճի տարածքից մարդիկ տորֆ են արդյունահանում, որը և վառելիք է, և պարարտանյութ՝ բանջարաբոստանային մշակաբույսե­րի և ծաղիկների մշակման համար: